
Հայաստանի հավաքականի հայտացուցակը առաջիկա խաղերի համար․ առաջատարները բացակայում են
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը՝ Կոսովոյի և Չեռնոգորիայի հետ ընկերական հանդիպումներին ընդառաջ:
Դարպասապահներ
Հենրի Ավագյան — «Արարատ-Արմենիա»
Արման Ներսեսյան — ԲԿՄԱ
Արսեն Բեգլարյան — «Վան»
Անատոլի Այվազով — «Վան»
Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան — «Փյունիկ»
Կամո Հովհաննիսյան — «Արարատ-Արմենիա»
Էդգար Գրիգորյան — «Արարատ-Արմենիա
Սերգեյ Մուրադյան — «Նոա»
Հովհաննես Համբարձումյան — «Նոա»
Պետիկ Մանուկյան – ԲԿՄԱ
Նաիր Թիկնիզյան — «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Գեորգի Հարությունյան — «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Ստյոպա Մկրտչյան — «Օսիեկ» (Խորվաթիա)
Կիսապաշտպաններ
Էդուարդ Սպերցյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)
Նարեկ Գրիգորյան — «Ֆարուլ» (Ռումինիա)
Էդգար Սևիկյան — «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Տիգրան Ավանեսյան — «Արսենալ Տուլա» (Ռուսաստան)
Թոմաս Ադորյան — «Բանֆիլդ» (Արգենտինա)
Գոռ Մանվելյան — «Նոա»
Կարեն Մուրադյան — «Արարատ-Արմենիա»
Հովհաննես Հարությունյան — «Արարատ-Արմենիա»
Դանիել Աղբալյան – ԲԿՄԱ
Դավիթ Հակոբյան – ԲԿՄԱ
Հարձակվողներ
Արթուր Սերոբյան — «Շերիֆ» (Տիրասպոլ, Մոլդովա)
Արթուր Միրանյան — «Ունիվերսիտատեա Կլուժ» (Ռումինիա)
Ժիրայր Շաղոյան — «Արարատ-Արմենիա»
Արայիկ Էլոյան — ԲԿՄԱ
Մարզչական շտաբը նախատեսում էր հրավիրել ևս մի քանի ֆուտբոլիստների, որոնք տարբեր պատճառներով չեն կարողանա միանալ հավաքականին։ Մասնավորապես, դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը ենթարկվել է վիրահատության։ Նրա վերականգնման համար կպահանջվի մոտ 2 շաբաթ։ Տիգրան Բարսեղյանը ևս պատրաստվում է վիրահատության և այս անգամ չի կարող օգնել հավաքականին։ Վնասվածքների պատճառով հավաքականի առաջիկա հավաքին չեն մասնակցի Վահան Բիչախչյանը և Ուգոչուկվու Իվուն։
Հավաքականի հայտացուցակից բացակայում են նաև արգենտինական «Բելգրանոյի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը և մրցաշրջանի երկրորդ հատվածում «Կայզերսլաուտերնում» հանդես եկած Հրանտ Լեոն-Ռանոսը։ Վերջինիս հետ գլխավոր մարզիչը լարված հարաբերություններ ուներ հավաքականի նախորդ հավաքի ընթացքում։ Ռանոսը ասել էր՝ եթե նրան խաղաժամանակ չի տալու մարզիչը, ապա չի մնա հավաքականի ճամբարում։ Գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպն էլ հրապարակավ հայտնել էր, որ քանի դեռ նա գլխավոր մարզիչն է, Ռանոսը չի հրավիրվի ազգային հավաքական։
Հավաքականն ունի նաև նորեկներ։ Առաջին անգամ հավաքական են հրավիրվել արգենտինական «Բանֆիլդում» հանդես եկող Թոմաս Ադորյանը և Երևանի ԲԿՄԱ-ից Դանիել Աղբալյանը։
Հունիսի 5-ին հավաքականը կմեկնի Պրիշտինա՝ հունիսի 6-ին «Ֆադիլ Վոկրի» մարզադաշտում անցկացնելու առաջին ընկերական հանդիպումը Կոսովոյի ընտրանու դեմ: Հանդիպման մեկնարկը՝ ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով):
Հունիսի 7-ին ազգային հավաքականը կմեկնի Պոդգորիցա: Չեռնոգորիայի հավաքականի հետ հանդիպումը կկայանա Նիկշիչ քաղաքի «Քաղաքային» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22:00-ին: