
Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է ռուսական Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ
«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հեղինակավոր Transfermarkt կայքի կողմից ճանաչվել է ռուսական Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։
Սպերցյանն ավարտված մրցաշրջանում 28 խաղում 11 գոլ է խփել, կատարել 7 ասիստ։ Նա ավագի թևկապով «Կրասնոդարին» օգնել է պատմության մեջ առաջին անգամ դառնալ երկրի չեմպիոն։ 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո։
Ավելի վաղ Էդուարդ Սպերցյանը հայտնել էր, որ միայն «Կրասնոդարի» հետ գավաթ նվաճելուց հետո կհեռանա ակումբից։ Նա կարիերան սկսել է կրասնոդարյան ակումբի մանկապատանեկան թիմից, խաղացել է բոլոր տարիքային թիմերում։ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի շարք ակումբներ։ Նշվում է, որ նա կարող է տեղափոխվել անգլիական Պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճած «Լիդս Յունայթեդ»։