
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան նոր ձևաչափով կանցկացվի առաջիկա երեք մրցաշրջաններում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ համագործակցելով Բարձրագույն և Առաջին լիգայի ակումբների հետ, հաստատել է առաջնության նոր ձևաչափը 2026/27, 2027/28 և 2028/29 մրցաշրջանների համար։ Հաջորդ մրցաշրջաններից սկսած Բարձրագույն խմբին կմասնակցի 10 թիմ։ Առաջնությունը կանցկացվի երեք փուլով՝ ընդհանուր առմամբ 27 տուրով։
ՀՖՖ-ի որոշմամբ՝ հանդիպումները կանցկացվեն միայն ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին՝ նպաստելով ավելի համակարգված ժամանակացույցին և մարզական տուրիզմի խթանմանը։ Մրցաշրջանը կմեկնարկի հուլիսին՝ Սուպերգավաթի խաղով։
Հաստատվել է նաև, որ «Սյունիք» ակումբը առաջիկա մրցաշրջանում կանցկացնի իր հանդիպումները Կապան քաղաքում։