
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը երկու անգամ հաշվի մեջ առաջ անցավ, բայց վերջնարդյունքում զիջեց Կոսովոյին
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ընկերական խաղի շրջանակներում Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայի Ֆադիլա Վոկրիի անվան մարզադաշտում մրցեց Կոսովոյի ընտրանու դեմ ու պարտվեց մրցակցին 2։5 հաշվով։
Հայաստանի ազգային հավաքականը բացեց հանդիպման հաշիվը խաղի 8-րդ րոպեին։ Արթուր Սերբոյանի փոխանցումից հետո Նաիր Թիկնիզյանի հարվածից հետո գնդակը դիպավ մրցակցի դարպասապահին ու հայտնվեց դարպասում։ 15 րոպե անց Լումբարդ Դելլովան հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ 6 րոպե անց Հայաստանի հավաքականի առաջատարներից մեկը՝ Էդուարդ Սպերցյանը տուգանային հաևվածով կրկին հաշվի մեջ առաջ մղեց մեր ընտրանուն։
Կոսովոյի հավաքականը, սակայն, երկրորդ կեսում 4 գոլ խփեց ու հաղթանակի հասավ։ Այս հանդիպումը հավաքականի համար երրորդ անընդմեջ պարտությունն էր նորանշանակ գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպի գլխավորությամբ։