ՀայաստանՍպորտ

Լևոն Արոնյանը 2:0 հաշվով հաղթել է Մագնուս Կառլսենին «Մեծ սաղավարտի» մրցաշարում

Հայ շախմատիստ Լևոն Արոնյանը հաղթանակ է տարել նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենի նկատմամբ՝ «Մեծ սաղավարտի» ընթացիկ մրցաշարի շրջանակում։ Երկու պարտիաներում Արոնյանը հանդես է եկել հաղթական ելույթներով՝ 2:0 հաշվով ապահովելով հաղթանակ։

Մրցաշարը անցկացվում է առցանց՝ շախմատի արագ տարբերակով։ Այն ներառում է մի քանի փուլեր՝ տարբեր ուժեղագույն շախմատիստների մասնակցությամբ։

Ըստ կազմակերպիչների՝ մրցաշարի այս փուլի մրցանակային ֆոնդը կազմում է 200 հազար դոլար։ Արոնյանը շարունակում է մասնակցել հաղթողի տիտղոսի համար պայքարին, մինչդեռ Կառլսենը զրկվել է առաջին եռյակում հայտնվելու հնարավորությունից։

Սեդա Մարտոյան