
Ըմբշամարտի Մ20 Եվրոպայի առաջնություն․ Սարգիս Բեգոյանը դարձավ ոսկե, իսկ Ռազմիկ Եփրեմյանը՝ բրոնզե մեդալակիր
Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։
Եզրափակիչ գոտեմարտում նա մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ադլան Սայտիևի հետ։ Հայ ըմբիշը 5:5 հաշվով ավարտեց գոտեմարտը։ Ավելի բարձր հնարք կատարելու շնորհիվ Բեգոյանը դարձավ ոսկե մեդալակիր։
Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Հայաստանի մեկ այլ ըմբիշ՝ Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ), բրոնզե մեդալի համար պայքարում 3:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դարձավ բրոնզե մեդալակիր։