
Աղջիկների բասկետբոլի հավաքականը հաղթել է Ջիբրալթարին Եվրոպայի առաջնությունում
Հայաստանի մինչև 16 տարեկան աղջիկների բասկետբոլի հավաքականը Եվրոպայի առաջնության երկրորդ խաղում հաղթել է Ջիբրալթարի թիմին 102:46 հաշվով։ Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։
Լավագույն բասկետբոլիստ է ճանաչվել Արենի Օհանյանը, ով վվստակել է 22 միավոր։ Նա նաև 9 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 1 արդյունավետ փոխանցում:
Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 10-ին Կիպրոսի հավաքականի դեմ։