ՀայաստանՍպորտ

Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլիստուհիները Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության եզրափակչում են

Հայաստանի մինչև 16 տարեկան աղջիկների բասկետբոլի հավաքականին մեկ քայլ է պակասում Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի չեմպիոն դառնալուց։ Մեր ընտրանին փայլել է մրցաշարի ընթացքում և արդեն հասել է եզրափակիչ:

Կիսաեզրափակիչ փուլում Հաայաստանի հավաքականը վստահ խաղով՝ 72:65 հաշվով հաղթեց Մալթայի ընտրանուն՝ ապահովելով իր տեղը մրցաշարի եզրափակչում։

Եզրափակչում Հայաստանի մրցակիցը կլինի Կիպրոսի հավաքականը։ Թեև խմբային փուլում մեր թիմը չնչին տարբերությամբ՝ 69:73 հաշվով, զիջել էր կիպրոսցիներին, սակայն այդ խաղը ցույց տվեց, որ ուժերը հավասար են, և մեր բասկետբոլիստուհիները ունեն հնարավորություն՝ չեմպիոն դաrնալու։

Խմբային փուլում Հայաստանի թիմը հանդես էր գալիս A ենթախմբում։ Մեր աղջիկները հաղթանակներ տարան Ջիբրալթարի և Վրաստանի թիմերի նկատմամբ։