
Թենիսիստ Կարեն Խաչանովը բարձրացել է թարմացված վարկանիշային աղյուսակում
Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը շարունակում է իր կայուն առաջընթացը միջազգային ասպարեզում։ Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) հրապարակած թարմացված վարկանիշային աղյուսակում Խաչանովը բարձրացել է մեկ հորիզոնականով․ այժմ նա 16-րդ հորիզոնականում է։
Նոր աղյուսակը գլխավորում է իտալացի Յանիկ Սինները, որին հաջորդում են իսպանացի Կառլոս Ալկարասն ու գերմանացի Ալեքսանդր Զվերևը։ Այս եռյակը ներկայումս համարվում են ժամանակակից թենիսի առաջատարները։
Թեև Խաչանովը հանդես է գալիս Ռուսաստանի դրոշի տակ, հայկական թենիսի սիրահարների շրջանում նա մշտապես հպարտության աղբյուր է՝ իր ազգությամբ և բարձր արդյունքներով։