
Հայկ Խլոյանը դարձել է արծաթե մեդալակիր
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները հաջող ելույթ են ունեցել։
97 կգ քաշային կարգում Հայկ Խլոյանը դարձել է մրցաշարի փոխչեմպիոն՝ նվաճելով արծաթե մեդալ:
Այս մասին հայտնել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Խլոյանը մրցաշարի ընթացքում տարել է չորս հաղթանակ, որոնցից երկուսը՝ ժամանակից շուտ։
Եզրափակչում նա 1:3 հաշվով պարտվել է վրացի մրցակցին։
Նույն մրցաշարում Արման Անդրեասյանն արժանացել է արծաթե, իսկ Վազգեն Թևանյանը՝ բրոնզե մեդալի։