ՀայաստանՍպորտ

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Փյունիկը» հաղթեց, «Արարատ-Արմենիան» գոլազուրկ ոչ-ոքի խաղաց

Եվրոպական մրցաշարերում Հայաստանը լավ սկիզբ գրանցեց։ ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումներում մեր երկու ակումբներն էլ պատվով հանդես եկան՝ լավ շանսեր պահելով հաջորդ փուլ անցնելու համար։

Երևանի «Փյունիկը» համառ պայքարում կարողացավ հաղթել Հունգարիայի ուժեղագույն թիմերից մեկին՝ «Դյորին»։ Մեր թիմը սեփական դաշտում կարողացավ պարտադրել իր խաղը՝ հաղթելով 2։1 հաշվով։ Գոլերը խփեցին Մարիուս Նուբիսին (22-րդ րոպե, 11 մետրանոցից) և Դանիլ Կուլիկովը (66-րդ րոպե)։ Մեր ֆուտբոլիստ Ալեքսանդր Միլկովիչը դարձավ ինքնագոլի հեղինակ (78-րդ րոպե)։

Սակայն ընդհանուր առմամբ «Փյունիկը» կարողացավ պահել առավելությունը և հիմա լավ տրամադրությամբ է մեկնելու պատասխան խաղին։

Մեր մյուս ակումբը՝ «Արարատ-Արմենիան», Ավանի ակադեմիայի մարզադաշտում հանդիպեց Ռումինիայի «Ունիվերսիտատեա Կլուժին»։ Խաղը անցավ լարված պայքարում, բայց գոլեր չարձանագրվեցին։ Թիմերը 0։0 հաշվով ավարտեցին հանդիպումը։

Պատասխան խաղերը կկայանան հուլիսի 31-ին՝ երկուսն էլ Երևանի ժամանակով 21։00-ին։