ՀայաստանՍպորտ

Թենիսիստ Կարեն Խաչանովը եզրափակչում պարտվեց Տորոնտոյի եզրափակչում

Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովին մեկ քայլ էր բաժանում Տորոնտոյի ATP Masters 1000 մրցաշարի տիտղոսից։ Եզրափակիչում նա երեք սեթ տևած համառ պայքարում զիջեց ամերիկացի Բեն Շելթոնին։

Հանդիպումը տևեց 2 ժամ 47 րոպե։ Առաջին սեթում Խաչանովը պարտվեց թայ-բրեյքում՝ 6:7 (5:7), սակայն երկրորդում կարողացավ վերադառնալ խաղի մեջ և հաղթեց 6:4։ Վճռորոշ սեթը կրկին հասավ թայ-բրեյքի, որտեղ առավելությունը Շելտոնի կողմն էր՝ 7:6 (7:3)։ Մրցավեճից հետո Խաչանովը կիսվեց տպավորություններով․

Այս Masters-ի մրցանակային ֆոնդը գերազանցում էր 9 միլիոն դոլարը, և այս ելույթը դարձավ Խաչանովի կարիերայի կարևորագույն էջերից մեկը։ 2025-ը նրա համար պատմական տարի է․ առաջին անգամ մեկ մրցաշրջանում նա հասել է ATP-ի երեք տարբեր մրցաշարերի կիսաեզրափակիչի՝ Բարսելոնայում, Հալեում և հիմա արդեն Տորոնտոյում։

Խաչանովը ցույց տվեց, որ պատրաստ է մրցել աշխարհի ուժեղագույն թենիսիստների հետ և, ամենայն հավանականությամբ, առաջիկա մրցաշարերում դեռ կփորձի հասնել Masters-ի գավաթին։