
Հայ պատանիները Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունում նվաճեցին 6 մեդալ
Հայաստանի շախմատի պատանի ներկայացուցիչները փայլուն արդյունք են գրանցել 2025 թվականի Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունում՝ վաստակելով 6 մեդալ։
Մրցաշարի արդյունքներով նրանք նվաճել են 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ։
Եվրոպայի չեմպիոնի կոչմանը արժանացել են ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը՝ մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատում, և Արմեն Վարդանյանը՝ մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատում։
Արծաթե մեդալ է նվաճել ՖԻԴԵ-ի վարպետ Մանվել Առաքելյանը՝ մինչև 14 տարեկան պատանիների կայծակնային շախմատում։
Բրոնզե մեդալակիր են դարձել վարպետության թեկնածու Վալտեր Գյուրջինյանը՝ մինչև 16 տարեկան պատանիների կայծակնային շախմատում, ՖԻԴԵ-ի վարպետ Մանվել Առաքելյանը՝ մինչև 14 տարեկան պատանիների արագ շախմատում, և Մանվել Վարդանյանը՝ մինչև 8 տարեկան պատանիների կայծակնային շախմատում։
Թիմի ղեկավարն էր ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Գասպարյանը։