ՀայաստանՍպորտ

Լևոն Արոնյանը հաղթել է ևս մեկ հեղինակավոր մրցաշարում

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը վերջին տարիներին հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, հերթական մեծ հաջողությունն է գրանցել միջազգային ասպարեզում։ Նա դարձել է Սենթ Լուիսում անցկացված «Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025» արագ և կայծակնային շախմատի հեղինակավոր մրցաշարի հաղթող։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան, Արոնյանը մրցաշարն ավարտել է 3 միավոր առավելությամբ՝ առաջ անցնելով երկրորդ տեղը զբաղեցրած Ֆաբիանո Կարուանայից։ Լավագույն եռյակը կազմել են Լևոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը

Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել է 175 հազար ԱՄՆ դոլար, որից հաղթողին բաժին է հասել 40 հազար դոլար։

Հիշեցնենք, որ Արոնյանը արագ շախմատի մրցաշարում զբաղեցրել էր երկրորդ տեղը։