ՀայաստանՍպորտ

Դեպի 5-րդ ոսկին․ Արթուր Ալեքսանյանը կմասնակցի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը

Օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կպատրաստվի սեպտեմբերի 13-21-ին Խորվաթիայի Զագրեբում կայանալիք Ըմբշամարտի աշխարհի 2025 թվականի առաջնությանը։

Նախնական կազմերում սկզբում Ալեքսանյանի անունը բացակայում էր, սակայն Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հաստատել է, որ նա կմասնակցի մրցաշարին։

Հայաստանի ընտրանին կներառի նաև հետևյալ ըմբիշներին Մանվել Խաչատրյան (55 կգ), Հրաչյա Պողոսյան (60 կգ), Կարեն Ասլանյան (63 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Գոռ Խաչատրյան (72 կգ), Մալխաս Ամոյան (77 կգ), Սամվել Գրիգորյան (82 կգ), Վիգեն Նազարյան (87 կգ) ,Հայկ Խլոյան (97 կգ) և Ռազմիկ Քուրդյան (130 կգ)։

Հայաստանը այս անգամ կրկին մեկնում է աշխարհի առաջնության՝ ուժեղ կազմով ու բարձր ակնկալիքներով։