
Հայ ըմբիշը դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի հաղթող
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Գասպար Տերտերյանը (72 կգ) ոսկե մեդալ է նվաճել Բուլղարիայում ընթացող մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում։
Եզրափակչում Տերտերյանը հաղթել է Ուզբեկստանի ներկայացուցչին՝ Ասիայի չեմպիոն Ահմադ Կոդիրովին։ Մրցաշարի ընթացքում հայ ըմբիշը վստահ հաղթանակներ է տարել նաև Ադրբեջանի, Ղազախստանի, Բուլղարիայի և Հունաստանի մրցակիցների նկատմամբ։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ալեքս Մարգարյանը նույնպես դուրս է եկել եզրափակիչ և կպայքարի ոսկե մեդալի համար։ Նախօրեին մեր թիմից արծաթե մեդալ էր նվաճել 60 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանը։