ՀայաստանՍպորտ

Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց ԱՄՆ բաց առաջնությունում

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով սկսեց իր ելույթը ԱՄՆ բաց առաջնությունում։ Նյու Յորքում ընթացող աշխարհի ամենահեղինակավոր մրցաշարերից մեկի առաջին փուլում Խաչանովի մրցակիցը Ամերիկայի ներկայացուցիչ Նիշեշ Բասավարեդին էր։ Նա, ըստ համաշխարհային վարկանիշի, 104-րդ ռակետն է։

Խաչանովն ավելի քան երեք ժամ տևած ծանր պայքարում պարտվեց առաջին սեթում, սակայն հետագայում կարողացավ շրջել խաղի ընթացքը և հաղթել 4 սեթում՝ 6:7 (5:7), 6:3, 7:5, 6:2 հաշվով։

ԱՄՆ բաց առաջնությունը համարվում է թենիսի պատմության ամենահին և ամենահեղինակավոր մրցաշարերից մեկը․ այն անցկացվում է դեռևս 1881 թվականից։ Տղամարդկանց մենախաղում գործող չեմպիոնն է Յանիկ Սինները, իսկ կանանց պայքարում տիտղոսը պահպանում է Արինա Սաբալենկոն։

Նշենք, որ այս ամիս Խաչանովը Տորոնտոյի ATP Masters 1000 մրցաշարում հասավ մինչև եզրափակիչ։ US Open-ում Խաչանովի լավագույն արդյունքը եղել է 2023 թվականին, երբ նա հասավ մինչև կիսաեզրափակիչ փուլ։ Այնտեղ նա պարտվեց նորվեգացի Կասպեր Ռուդին։