
Ովքե՞ր են «Նոայի» մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայում
Հայաստանի չեմպիոն «Նոան» Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 մրցաշրջանի լիգայի փուլում իմացավ իր մրցկաիցներին։ Հայաստանի չեմպիոնի դեմ կմրցեն լեհական «Լեգիան», խորվաթական «Ռիեկան», չեխական «Սիգման», ուկրաինական «Դինամո Կիևը», շոտլանդական «Աբերդինը» և ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովա»։
Լեգիան Լեհաստանի ամենահայտնի ակումբներից է։ Եվրոպայում առավել փորձառու է, իսկ թիմում այս մրցաշրջանում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։ Սա ցանկալի է դարձնում պայքարը հայ երկրպագուների համար։
Խորվաթական «Ռիեկան» տեխնիկապես արագ ու ֆիզիկապես ամուր խաղ է սիրում խաղալ. նրանց գլխավոր մարզիչը Ռադոմիր Ջալովիչն է։ Թիմը մրցունակ է ինչպես առաջնությունում, այնպես էլ Եվրոպայում։ «Ռիեկան» կարող է անակնկալներ մատուցել, հատկապես երբ տունն է խաղում։
Չեխական «Սիգմա» ակումբը սովորաբար խաղում է կարգապահ պաշտպանությամբ ու արագ փոխանցումներով։ Թիմի գլխավոր մարզիչն է Թոմաշ Յանոչկան;
Ուկրաինական «Դինամոն» Եվրոպայում միշտ էլ ծանրություն ունեցող մրցակից է։ Նրանք այս մրցաշրջանում ցուցաբերում են կայունություն և մեծ ցանկություն՝ նոր նվաճումների։ Թիմի մարզիչն է Օլեքսանդր Շովկովսկին, և «Դինամոն» համարվում է խմբի ամենաուժեղ մասնակիցներից մեկը։
Գործնական ու ֆիզիկապես ուժեղ շոտլանդական ակումբի մարզիչը Յիմի Տելին է։ Շոտլանդական խաղադաշտում խաղալը միշտ էլ դժվար է՝ երկրպագուների ճնշմաննն ներքո։ «Աբերդինը» կարող է խախտել հաշվարկները, հատկապես սեփական հարկի տակ։
Ռումինական թիմը վերջին մրցաշրջաններում գերադասում է արագ հարձակողական ֆուտբոլ և տեղի առաջնությունում լավ արդյունքներ է գրանցել։ Մարզչական ղեկը այժմ զբաղեցնում է Միրել Ռեդոյը։
Ի՞նչ դժվարություններ են սպասում «Նոային» և ի՞նչ կարելի է ակնկալել։ Խումբը համադրում է բավականին տարբեր տեսակի մրցակիցների՝ լեհական և խորվաթական դպրոցներ, ֆիզիկապես ուժեղ շոտլանդական թիմ, ամենաուժեղը՝ ուկրաինական «Դինամո» և ռումինական արագ խաղ։ «Նոայի» համար կարևոր կլինի երկու բան՝ տնային խաղերում սեփական հարկի առավելությունը առավելագույնս օգտագործել (տվյալ խմբում «Նոայի» երեք տնային խաղերը՝ լեհական, խորվաթական և չեխական թիմերի հետ են) և արտագնա հանդիպումներում պահպանել կարգապահություն ու հոգեբանական կայունություն։ Խումբը «Նոայի» համար հեշտ չէ. սա լինելու է փորձություն թե մարզչի, թե ակումբի համար՝ գնահատելու համար թե որքանով է թիմը զարգացել նախորդ տարվա համեմատ։