
Հայաստանի ծանրամարտիկները ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել Լեհաստանում
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի մարզիկներ Դավիթ Հովհաննիսյանն ու Ռաֆիկ Հարությունյանը նոր հաղթանակ են գրանցել Լեհաստանում։ Վալդեմար Մալակի անվան միջազգային մրցաշարում նրանք նվաճել են համապատասխանաբար ոսկե և արծաթե մեդալներ։
Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
Հովհաննիսյանը երկամարտում գրանցել է տպավորիչ արդյունք՝ 365 կգ, ինչը բավարար է եղել առաջին հորիզոնականը զբաղեցնելու և մրցաշարի չեմպիոն դառնալու համար։ Նրան անմիջապես հաջորդել է թիմակից Ռաֆիկ Հարությունյանը, որը 352 կգ արդյունքով ապահովել է երկրորդ տեղը։