ՀայաստանՍպորտ

Հայաստանը Տոկիոյի աթլետիկայի աշխարհի առաջնությունում կներկայացնի երկու մարզիկ

Հայաստանը սեպտեմբերի 13-21-ը Տոկիոյում կայանալիք աթլետիկայի աշխարհի առաջնությունում կներկայացնի երկու ներկայացուցիչ։ Մրցաշարին կմասնակցեն վազորդ, Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակից Երվանդ Մկրտչյանը և մարաթոնյան վազքի թիմի նորեկ Նինա Ուսուբյանը։

Մկրտչյանը հանդես կգա միջին տարածությունների վազքում, իսկ Ուսուբյանը իր կարիերայում առաջին անգամ ուժերը կփորձի աշխարհի առաջնությունում՝ մասնակցելով մարաթոնին։

Աթլետիկայի աշխարհի առաջնությունը մարզաշխարհի ամենամասշտաբային միջոցառումներից մեկն է, որը Տոկիոյում կհամախմբի աշխարհի հարյուրավոր առաջատար մարզիկների։

Սեդա Մարտոյան