
Կրիշտիանու Ռոնալդուն Երևանում է․ ինչպես են դիմավորել նրան
Երևանում տրամադրությունը ֆուտբոլային է։ Հայաստան է ժամանել Պորտուգալիայի ազգային հավաքականը՝ իր գլխավոր աստղի՝ Կրիշտիանու Ռոնալդուի հետ։
«Զվարթնոց» օդանավակայանում Ռոնալդուին ու թիմակիցներին դիմավորեցին հարյուրավոր երկրպագուներ։ Մարդիկ ժամեր առաջ էին հավաքվել՝ իրենց աչքով տեսնելու ֆուտբոլի կենդանի լեգենդին։ Բոլորը սպասում էին մեկ պահի՝ տեսնել այն խաղացողին, որի անունը վաղուց անցել է մարզադաշտերի սահմաններից ու դարձել ֆուտբոլի համաշխարհային խորհրդանիշ։
Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին, Երևանում։ Սա աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերից մեկն է, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն մեր երկրում, այլև տարածաշրջանում։ Խաղը կսպասարկեն անգլիացի մրցավարներ։
Ֆուտբոլասերները դեռ լավ հիշում են 2015-ի Երևանյան հանդիպումը, երբ մեր հավաքականը 2։3 հաշվով զիջեց Պորտուգալիային։ Այդ օրը հաշիվը բացեց մեր ընտրանու կիսապաշտպան Մարկոս Պիզզելին, սակայն Ռոնալդուն պատասխանեց հեթ-տրիկով։ Վերջում Հրայր Մկոյանը կրճատեց հաշիվը, բայց հաղթանակը մնաց պորտուգալացիներին, որոնք հանդիպման վերջնամասը անցկացրին 10 խաղացողով։