Վաղարշակ Քեյանը նվաճել է ոսկե մեդալ DAURIA CUP միջազգային մրցաշարում
Ռուսաստանի Չիտա քաղաքում ընթացող DAURIA CUP միջազգային մրցաշարի եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչը առաջին ոսկե մեդալը նվաճեց։ Այդ մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
54 կգ քաշային Վաղարշակ Քեյանը գեղեցիկ հաղթանակ տոնեց Ռուսաստանը ներկայացնող Արսեն Ժիլիլիտցովի նկատմամբ և դարձավ մրցաշարի հաղթող։
Այսօր ոսկե մեդալի համար կպայքարի նաև գերծանր քաշային Տիգրան Խաչատրյանը։
Եվս 8 հայ մարզիկ՝ 48 կգ Էրիկ Սեմերջյանը, 51 կգ Վահրամ Դովլաթբեկյանը, 63 կգ Անդրանիկ Մարտիրոսյանը, 67 կգ Արգիշտի Հակոբյանը, 80 կգ Ալբերտ Հարությունյանը և 92 կգ Սարգիս Անդրեասյանը, հայրենիք կվերադառնան բրոնզե մեդալներով։
