ՀայաստանՍպորտ

Ըմբիշ Արսեն Հարությունյանը չորրորդ անգամ դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջատար մարզիկ Արսեն Հարությունյանը հերթական անգամ աշխարհի առաջնությունում նվաճեց բրոնզե մեդալ։

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող մրցաշարի 57 կգ քաշային կարգի բրոնզե գոտեմարտում Հարությունյանը պայքարեց Մեքսիկայի ներկայացուցիչ Ռոման Բրավո Յանգի դեմ և հաղթեց 7։4 հաշվով։

Արսենը բրոնզե մեդալ է նվաճում արդեն չորրորդ տարին անընդմեջ՝ 2021-ից սկսած մինչև այս տարվա առաջնություն։

Չնայած հավաքականի մյուս անդամներին այս անգամ չհաջողվեց մեդալ նվաճել, Հարությունյանի հաղթանակը դարձավ Հայաստանի միակ մեդալը ազատ ոճում։