ՀայաստանՍպորտ

Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշային կարգում հաղթանակով սկսեց իր ելույթները։ Ալեքսանյանը 5-1 հաշվով առավելության հասավ Չինաստանի ներկայացուցիչ Ժեգանգ Վանգի նկատմամբ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ Հաջորդ մրցակիցը լինելու է Ադրբեջանի ներկայացուցիչ Մուրադ Ահմադիևը։

Հաջող մեկնարկ ունեցավ նաև Հրաչյա Պողոսյանը։ Նա 60 կգ քաշային կարգում 9-0 հաշվով պարտության մատնեց Ուկրաինայի ներկայացուցիչ Վլադիսլավ Կուսկոյին։ Քառորդ եզրափակչում Պողոսյանի մրցակիցը կլինի Ուզբեկստանի ներկայացուցիչ Ալիշեր Գանիևը։

Սեդա Մարտոյան