ՀայաստանՍպորտ

Մալխաս Ամոյանը դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն

Խորվաթիայի Զագրեբում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը հռչակվեց աշխարհի կրկնակի չեմպիոն։

Եզրափակիչում 77 կգ քաշային կարգում Ամոյանը հանդիպեց Օլիմպիական խաղերի գործող չեմպիոն Նաո Կուսակային և վստահ հաղթանակ տարավ 10:1 հաշվով։ Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում Մալխասը 5:1 հաշվով հաղթել էր Իրանի ներկայացուցիչ Ալիռեզա Աբդևալիին։

Այս հաղթանակով Ամոյանը իր կարիերայում երկրորդ անգամ դառնալով աշխարհի չեմպիոն ամրապնդեց իր դիրքը միջազգային ըմբշամարտի առաջատարների թվում։ Առաջին անգամ նա աշխարհի չեմպիոն էր դարձել նախորդ մրցաշարերում, իսկ Եվրոպայի առաջնություններում արդեն ունի քառակի չեմպիոնի տիտղոս։

Սեդա Մարտոյան