ՀայաստանՍպորտ

Ակոպովա–Ռախմանին զույգը կներկայացնի Հայաստանը 2026-ի Օլիմպիական խաղերում

Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը իրավունք են ստացել մասնակցելու 2026 թվականին Միլանում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին։

ISU կանոնների համաձայն՝ օլիմպիական խաղերի ուղեգիր ստանում են որակավորման մրցումներում առաջին երեք հորիզոնականները գրաված զույգերը։ Ընտրական փուլի կարճ և ազատ ծրագրերում Ակոպովա–Ռախմանինը հավաքեցին 186,84 միավոր և զբաղեցրին երկրորդ տեղը։

Առաջին տեղում հայտնվել է Չինաստանը ներկայացնող Ծյասյուան Չժան–Իհան Հուան զույգը՝ 191,52 միավորով, իսկ երրորդ տեղում՝ ճապոնացիներ Յունա Նագաոկան և Սումիտադա Մորիգուչին՝ 178,66 միավորով։

Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի փոխնախագահ Արի Զաքարյանը այս հաջողությունը գնահատել է որպես պատմական իրադարձություն։

Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը Հայաստանի դրոշի ներքո սկսել են հանդես գալ 2025 թվականից: