ՀայաստանՍպորտ

Հայաստանի չեմպիոն «Նոան» հաղթանակով մեկնարկեց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում

Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլի առաջին տուրում Հայաստանի չեմպիոն «Նոան» Վահագն Թումասյանի անվան քաղաքային մարզադաշտում հյուրընկալեց Մոնտենեգրոյի չեմպիոն «Բուդուչնոստին»։ Երևանյան ակումբը կարողացավ նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթանակի հասնել մրցակցի նկատմամբ։ 

Գոլի հեղինակ դարձավ փոխարինման մտած Իմրան Ուլար Օմարը։ 68-րդ րոպեին  Հելդեր Ֆերեյրայի փոխանցումից հըտո Օմարը խփեց իր թիմի միակ ու հաղթական գոլը։

Հայաստանի չեմպիոնի համար հանդիպումը յուրօրինակ ստացվեց։ Նոր գլխավոր մարզչի՝ Սանդրո Պերկովիչի գլխավորությամբ սա «Նոայի» առաջին հաղթանակն էր։ Ընդհանրապես, սա առաջին հանդիպումն էր «Նոայի» համար Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում։

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին Մոնտենեգրոյում։