Հայաստանը ծանր պարտությունը կրեց Պորտուգալիայի հավաքականից
Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական փուլի Պորտուգալիա – Հայաստան հանդիպումն ավարտվեց Հայաստանի հավաքականի ծանր պարտությամբ՝ 9-1 հաշվով։
Հայաստանի միակ գոլը խփեց թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը՝ խաղի 18-րդ րոպեին։
Պորտուգալիայի հավաքականում հեթ-տրիկի հեղինակ դարձան Ժոաու Նեվեշը և Բրունու Ֆերնանդեշը, իսկ Ռենատու Վեյգան, Գոնսալու Ռամուշը և Ֆրանսիշկու Կոնսեյսաոուն աչքի ընկան մեկական գոլով։
Հանդիպումը տեղի ունեցավ Պորտուի «Դրագաու» մարզադաշտում և ընդգրկված էր ընտրական փուլի F խմբի վերջին՝ 6-րդ տուրի շրջանակում։
Նշենք, որ սեպտեմբերի 6-ին Երևանում կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր Պորտուգալիայի հաղթանակով՝ 5-0 հաշվով։
Պորտուգալիայի ընտրանին F խմբում հավաքեց 13 միավոր և ուղիղ ուղեգիր ստացավ 2026 թվականի աշխարհի առաջնություն։ Հայաստանի հավաքականը 3 միավորով եզրափակեց խումբը։
