Հայաստանի բռնցքամարտի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել Դուբայում
Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ավարտվել է IBA բռնցքամարտի աշխարհի առաջնությունը։ Հայաստանի բռնցքամարտի հավաքականը նվաճել է պատմական՝ հինգ բրոնզե մեդալ։ Այս մասին հայտնում են Հայաստանի բռնքամարտի ֆեդերացիային
Գարբոյանը կիսաեզրափակչում 0:5 հաշվով զիջել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Հասանբոյ Դուսմատովին: Բազեյանը նույն հաշվով զիջել է Ուզբեկստանի մեկ այլ ներկայացուցչի՝ Աբումալկ Խալուկովին: Բաչկովը մրցել է Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենի Կուլերի հետ ու զիջել 5:2 հաշվով: Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը կարիերայում 5-րդ անգամ է դարձել աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: 86 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Ռաֆայել Հովհաննիսյանն ուժերը չափել է Բելառուսը ներկայացնող Ալեքսեյ Ալֆիոռաունի հետ ու զիջել մրցակցին: Հայաստանի վերջին ներկայացուցիչ, 2021 թվականի աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանն էլ ԱԱ-ի գերծանր քաշայինների կիսաեզրափակչում զիջել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Արման Մախանովին:
Հայաստանի հավաքականը երբևէ աշխարհի առաջնությունում այսքան մեդալ չէր նվաճել։ Թիմի կազմում առաջնությանը մասնակցել են 14 բռնցքամարտիկ։
Աշխարհի առաջնությանը մասնակցել է 108 երկրի 428 բռնցքամարտիկ։ Հայաստանի պատվիրակության կազմում են եղել նաև մարզչական և ղեկավար կազմի ներկայացուցիչներ, այդ թվում՝ հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանը և ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը։
IBA բռնցքամարտի աշխարհի առաջնությունն անցկացվել է դեկտեմբերի 2-13-ը:
