Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը
UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանը հայտնել է գոտեմարտի իր հաջորդ մրցակցի անունը։ Փետրվարի 28-ին Տեմպեում (ԱՄՆ) նա կմրցի ամերիկացի Ջորջիո Պուլասի հետ։
Հիշեցնենք, որ հունվարի 10-ին RAF լիգայի շրջանակում Ծառուկյանը հաղթել էր ամերիկացի Լենս Պալմերի նկատմամբ։
Պրոֆեսիոնալ կարիերայում Ծառուկյանի ակտիվում կա 23 հաղթանակ և 3 պարտություն։ Ավելի վաղ նա կորցրել էր առաջատարի դիրքը UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակում՝ նահանջելով երկրորդ հորիզոնական։ Վարկանիշի նոր առաջատարը ամերիկացի Ջասթին Գեյջին է, ով մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է բրիտանացի Փեդի Փիմբլեթին։
