Ավարտվեց ծանրամարտի Հայաստանի առաջնությունը
Սպորտի կառավարման կենտրոնում ավարտվել է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը, որին ընդհանուր առմամբ մասնակցել է 110 ծանրորդ: Մրցումների վերջին օրը՝ փետրվարի 15-ին, հայտնի են դարձել 94 կգ, 110 կգ և +110 կգ քաշային կարգերի չեմպիոնները և մեդալակիրները:
+110 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոնի կոչմանն արժանացել է Վարազդատ Լալայանը՝ երկամարտում ցույց տալով 440 կգ արդյունք: Արծաթե մեդալ է նվաճել Սիմոն Մարտիրոսյանը (405 կգ), իսկ բրոնզե մեդալ՝ Աշոտ Մովսիսյանը (377 կգ):
110 կգ քաշային կարգում չեմպիոն է դարձել Գարիկ Կարապետյանը՝ 380 կգ արդյունքով, իսկ 94 կգ քաշայինների պայքարում լավագույնի կոչմանն արժանացել է Արա Աղանյանը՝ 370 կգ երկամարտի արդյունքով:
Ավելի վաղ Հայաստանի չեմպիոններ են դարձել նաև այլ քաշային կարգերում. 60 կգ կարգում՝ Գառնիկ Չոլաքյանը (272 կգ), 65 կգ-ում՝ Ժորա Գրիգորյանը (254 կգ), 71 կգ-ում՝ Գոռ Սահակյանը (330 կգ), 79 կգ-ում՝ Մարտին Պողոսյանը (337 կգ), 88 կգ-ում՝ Ռաֆիկ Հարությունյանը (350 կգ):
Մրցումները կազմակերպվել են ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և թույլ են տվել պարզել երկրի լավագույն ծանրորդներին՝ տարբեր քաշային կարգերում:

