Երևանում նախատեսվում է ֆուտբոլի 16 բացօթյա դաշտ կառուցել
Երևանում շուտով կսկսվի 16 բացօթյա ֆուտբոլի դաշտերի շինարարությունը։ Այս մասին տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանը փետրվարի 23-ի գործակարգավարական նիստում։
«Ունենք նախագծման ավարտի փուլում գտնվող 3 և 2 նախագծվող դպրոցական ֆիզկուլտուրայի դահլիճներ։ Ունենք ևս 16 ֆուտբոլի դաշտերի նախագծման ընթացք, որոնց բոլոր մրցույթները կայացել են և պլանավորում ենք շուտով արդեն անցնել շինարարությանը, — մանրամասնել է Թևոսյանը։
Նա նշեց նաև, որ անցած տարվա ծրագրերի շրջանակում հիմնովին նորոգվել և մարզագույքով համալրվել է Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը։
Հարկ է նշել, որ այս ծրագրերի մասին խոսակցությունները գնում էին դեռև նախորդ տարվանից։ 20225 թվականի ապրիլին Երևանի քաղաքապետարանից հայտնել էին, որ նախատեսվում է 115 բակի բարեկարգում, որոնցից 30-ում կկառուցվի ֆուտբոլի դաշտ։ Այդ ժամանակ նշվել էր նաև, որ կսկսվի նաև «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ թենիսի ակադեմիայի շինարարությունը։

