Համլետ Մանուկյանը ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն տղամարդ մարմնամարզիկ
19-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն տղամարդ մարմնամարզիկ։ Այս մասին հայտնել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Լավագույնի կոչման համար Մանուկյանը մրցել է Պորտուգալիայի ներկայացուցիչ Գաբրիել Ալբուկերկի, Ադրբեջանի ներկայացուցիչ Տոֆիգ Ալիևի, Շվեյցարիայի ներկայացուցիչ Նոէ Զայֆերտի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Լյուկ Ուայթհաուսի հետ։
Քվեարկության արդյունքներով հայ մարզիկը ստացել է 1 037 253 ձայն՝ ապահովելով 51 տոկոս աջակցություն։ Ադրբեջանի ներկայացուցիչ Տոֆիգ Ալիևը ստացել է 989 233 ձայն կամ 48 տոկոս։ Մյուս երեք թեկնածուների ձայները միասին կազմել են 1 տոկոս։
Նշվում է, որ հիմնական պայքարը ծավալվել է Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև։
Հիշեցնենք, որ 2025 թվականի սեպտեմբերին Փարիզում կայացած «World Challenge Cup» մրցաշարում Մանուկյանը նժույգ թափեր մարզաձևում կատարել էր նոր տարր, որը պաշտոնապես գրանցվել և անվանվել է «Մանուկյան» անունով ։ Նա դարձել է ութերորդ հայ մարմնամարզիկը, որի անունով տարր է գրանցվել միջազգային մարմնամարզությունում։

