ՀայաստանՍպորտ

Ծանրամարտի պատանիների և երիտասարդների առաջնությունում Հայաստանը երեք ոսկե մեդալ է հաղթել

Լեհաստանում ընթացող Եվրոպայի մինչև 20 տարեկանների և մինչև 23 տարեկանների պատանեկան և երիտասարդական առաջնություններում Հայաստանը 4 մեդալ է նվաճել՝ 3 ոսկե և 1 արծաթե։

Կանանց 55 կգ քաշային կարգում Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ ոսկե մեդալակիր։ Պոկում վարժությունում Եվրոպայի գործող չեմպիոնը գլխավերևում պահեց 85 կգ ծանրաձողը։ Հրում վարժությունում 19-ամյա մարզուհին բարձրացրեց 115 կգ ծանրաձողը՝ երկամարտում գրանցելով 200 կգ արդյունք։ Եվրոպայի առաջնության ժամանակ նա երկամարտում գրանցել էր 196 կգ արդյունք։

Երկրորդ ոսկին պատանիների պայքարում հաղթեց 55 կգ քաշային Ժորա Գրիգորյանը։ Երկամարտում նա գրանցեց 233 կգ արդյունք։ Պոկում վարժությունում գլխավերևում պահեց 103 կգ ծանրաձողը, հրում վարժությունում՝ 130 կգ։ 

Երրորդ ոսկին 61 կգ քաշային կարգում հաղթեց Գառնիկ Չոլակյանը։ Երկամարտում նա ցույց տվեց 275 կգ արդյունք (125 կգ +150 կգ)։

Պատանիների 61 կգ քաշային պայքարում Ռաֆիկ Մինասյանը արծաթե մեդալակիր դարձավ։ Երկամարտում նա գրանցեց 264 կգ արդյունք (119 կգ + 154 կգ)։