ՀայաստանՍպորտ

Երկրպագուները ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են իրականացրել հանդիպումների ընթացքում

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի հանդիպումներն ընդհատվել են երկրպագուների ակցիայի պատճառով:

Հոկտեմբերի 31-ին Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի երկու հանդիպումներում երկրպագուները բողոքի ակցիա անցկացրին։ Ակցիայի նպատակը ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջն է։

Տուրը մեկնարկեց «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում «Վեստ Արմենիա» — «Ալաշկերտ» հանդիպումով։ Հանդիպման հենց մեկնարկում երկրպագուները մտան խաղադաշտ հատուկ գրությամբ՝ «YOUR TIME HAS COME»:

Գյումրիում տեղի «Շիրակը» հյուրընկալել էր «Գանձասարին»։ Հանդիպման 23-րդ րոպեին հանդիպումը դադարեցվեց։ Երկրպագուները ճայթուկներով ներխուժեցին խաղադաշտ։