ՀայաստանՍպորտ

ՖԻԴԵ-ն հրապարակել է նոյեմբեր ամսվա դասակարգման աղյուսակը

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է լավագույն 100 շախմատիստների նոյեմբեր ամսվա դասակարգման աղյուսակը։ Հայաստանի շախմատի ֆեդերացիան 203 երկրների շարքում 7-րդն է։

Հայաստանի տղամարդկանց հավաքականը աղյուսակում ունի 3 շախմատիստ։ Հայկ Մարտիրոսյանը 52-րդ հորիզոնականում է, Շանթ Սարգսյանը՝ 72-րդ, Գաբրիել Սարգսյանը՝ 96-րդ։ Ամերիկայի դրոշի տակ հանդես եկող Լևոն Արոնյանը վարկանշային աղյուսակում 14-րդն է։ Առաջին տեղում Մագնուս Կառլսենն է։

Կանանց վարկանշային աղյուսակում Էլինա Դանիելյանը զբաղեցնում է 54-րդ հորիզոնականը, Լիլիթ Մկրտչյանը՝ 59-րդ, Աննա Սարգսյանը՝ 80-րդ։

Առանձնացված են նաև պատանեկան հավաքականի անդամները։ Էմին Օհանյանը զբաղեցնում է 53-րդ հորիզոնականը, Մամիկոն Ղարիբյանը՝ 99, Մարիամ Մկրտչյանը՝ 16։