
Fastex ՀՊԼ․ Ակցիան շարունակվեց տուրի կենտրոնական խաղում․ պահանջը՝ ՀՖՖ նախագահի հրաժարական
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի կենտրոնական խաղում Երևանի «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում մրցեց Երևանի «Ուրարտուի» դեմ։
Ռուի Մոտայի գլխավորած ակումբը տանը առավելության հասավ առաջատարի նկատմամբ 2:1 հաշվով։ Խաղի հաշիվը բացվեց 23-րդ րոպեին․ գոլով աչքի ընկավ Ուլադ Օմարը։ Առաջին խաղակեսին ավելացված 9-րդ րոպեին Իվան Իգնատիևը հավասարեցրեց հաշիվը։
Երկրորդ խաղակեսում տանտերերը կարողացան հաղթանակի հասնել․ հաղթական գոլը 74-րդ րոպեին հեղինակեց Գոնսալո Գրեգորիոն։
12-րդ րոպեին հանդիպումը դադարեցվեց․ երկրպագուները շարունակեցին բողոքի ակցիան՝ ընդդեմ ՀՖՖ նախագահի՝ ներխուժելով մարզադաշտ։ Երկրպագուները շարունակում են պահանջել Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։