ՀայաստանՍպորտ

Հայաստանը հերթական ոսկին է հաղթել Եվրոպայի պատանիների և երիտասարդների առաջնությունում

Լեհաստանի Ռաշին քաղաքում ընթանում է Եվրոպայի պատանիների և երիտասարդների առաջնությունը։ Ծանրամարտի կանանց Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի ծանրորդ Ջուլիետա Ավանեսյանը ոսկե մեդալակիր է դարձել։

Ավանեսյանը գերծանր քաշային պայքարի պոկում վարժությունում գրանցեց 108 կգ արդյունք։ Նա նվաճեց փոքր ոսկե մեդալ։ Հրում վարժությունում 127 կգ արդյունով հայ մարզուհին կրկին փոքր ոսկե մեդալ նվաճեց:

Երկամարտի 235 կգ արդյունքով Ավանեսյանը դարձավ Եվրոպայի պատանիների առաջնության ոսկե մեդալակիր: