
«Շիրակը» միացել է ՀՖՖ գործող ղեկավարության հրաժարականի պահանջին
Հայկական ակումբների ֆան շարժումները Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի վերջին տուրերի խաղերում բողոքի ակցիաներ են կազմակերպում։ Երկրպագուները մտնում են խաղադաշտ հատուկ պաստառներով՝ «YOUR TIME HAS COME», «Փոխենք հիմա՝ հաղթենք վաղը»։ Այս ակցիաների նպատակը ՀՖՖ գործող ղեկավարության հրաժարականն է։
Հայկական մի քանի ակումբներ պաշտոնական հայտարարություն են տարածել։ Նրանք միացել են երկրպագուների պահանջին։ Բարձրագույն խմբի ակումբներից հրաժարականի պահանջին են միացել Երևանի «Փյունիկը», «Ուրարտուն» և Գյումրիի «Շիրակը»։
Երևանի «Արարատն» ու «Վեստ Արմենիան» պաշտոնական հայտարարությամբ աջակցություն են հայտնել ՀՖՖ գործող ղեկավարությանը։
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի մնացած 6 թիմերը ստեղծված իրավիճակի վերաբերյալ գնահատական չեն տվել։