ՀայաստանՍոցիալական

Երևանում կկառուցվի թենիսի ակադեմիա

Երևանի ավագանու գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կկառուցվի թենիսի ակադեմիա։

Թենիսի ակադեմիան կունենա 6 բաց և 4 փակ կորտեր։ Դրանք կունենան 350 նստատեղ։ Այն հնարավորություն կտա իրականացնել միջազգային խոշոր մրցաշարեր։ 

Զեկուցվել է նաև հավաքովի կոնստրուկցիաներով մարզադաշտի ձեռքբերման և նոր մարզադաշտի կառուցման ուղղությամբ իրականացված աշխատանքների ընթացքի մասին։ Սպորտի և երիտասարդության հարցերի վարչության կողմից կազմվել է հավաքովի կոնստուկցիաների մարզադաշտի ելակետային տվյալներով տեխնիկական բնութագիրը։ Այն կփոխանցվի շինարարության և բարեկարգման վարչություն՝ նախագծային մրցույթ հայտարարելու համար։