
Հայ բռնցքամարտիկները Վրաստանի միջազգային մրցաշարում նվաճել են 12 մեդալ
Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականը հաջողությամբ է հանդես եկել Վրաստանում կայացած Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարում՝ վերադառնալով 12 մեդալով։
Մրցաշարի ընթացքում հայ մարզիկները նվաճել են 5 ոսկե, 3 արծաթե և 4 բրոնզե մեդալներ։
Եզրափակիչում հաղթանակ են տարել և մրցաշարի չեմպիոնի կոչմանը արժանացել Ռուսլան Ասլիկյանը (55 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (65 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ), Նարեկ Մանասյանը (90 կգ)։
Արծաթե մեդալակիրներ են դարձել Ժիրայր Սարգսյանը, Արթուր Շախպազյանը և Դավիթ Սիմոնյանը։
Բրոնզե մեդալներով մրցաշարն ավարտել են Բարեղամ Հարությունյանը, Իշխան Հովսեփյանը, Արարատ Հարությունյանը և Համլետ Հարությունյանը։