
STARLINK-ը պաշտոնապես Հայաստանում է
Հայաստանում պաշտոնապես սկսեց գործել STARLINK-ի արբանյակային ինտերնետը, որը հնարավորություն կտա ունենալ արագ, հուսալի և անվտանգ կապ ինչպես քաղաքներում, այնպես էլ հեռավոր և դժվարամատչելի բնակավայրերում։ Այս մասին հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, նշելով, որ «STARLINK-ի մուտքը Հայաստան հնարավոր է դարձել նախարարության, STARLINK ընկերության և պետական գործընկերների համատեղ աշխատանքի արդյունքում»։ Նորությանը անդրադարձել է նաև Իլոն Մասկը։
Հարկ է նշել նաև, որ մեր տարածաշրջանում նման հնարավություն ունեն միայն Հայաստանը և Վրաստանը։
STARLINK-ի արբանյակային համակարգը նախատեսված է բարձր արագությամբ ինտերնետ ապահովելու համար։ Սա կարևոր է հատկապես այն տարածքներում, որտեղ ավանդական կապի հնարավորությունները սահմանափակ են կամ բացակայում են։ Այն հնարավորություն կտա միանալ համացանցին ցանկացած վայրից։ Սա մեծ հնարավորություններ է ստեղծում ինչպես անհատների, այնպես էլ բիզնեսների, կրթական հաստատությունների և տարբեր ոլորտների կազմակերպությունների համար։
Կարող ենք ասել նաև, որ սա հնարավորություն կտա հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի, արտագնա աշխատանքի պայմաններում գտնվող անձանց միշտ ունենալ հասանելի ինտերնետ։
STARLINK-ի պաշտոնական էջում կարելի է ծանոթանալ նաև սակագներին։ Այն Հայաստանում մատուցելու է երկու հիմնական ծառայություն՝ ֆիքսված ինտերնետ տան համաև և շարժական։ Առաջինի դեպքում գինը սկսում է 18 հազար դրամից և հասնում 24 հազարի, շարժժական ինտերնետը՝ 20 հազարից մինչև 40 հազար։