
Starlink-ը Հայաստանում գործելու իրավունք է ստացել
Starlink-ը Հայաստանում գործունեություն ծավալելու իրավունք է ստացել: Սրա մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նա նշել է, որ ընկերության հայտերը բավարարվել են և հույս հայտնել, որ մոտակա ամիսներին կավարտվի նաև թեստավորման փուլը և ծառայությունն ամբողջությամբ կշահագործվի Հայաստանում։
Հոկտեմբերին SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը Երևանում կայացած Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT) 2024 փակման արարողության ժամանակ իր տեսաուղերձում նշել էր, որ ցանկանում է Starlink-ը գործարկել Հայաստանում։
Ոգևորված եմ Starlink-ը Հայաստան բերելու և տեղական տեխնոլոգիական համայնքի հետ որոշ հետաքրքիր նախագծերի վրա աշխատելու համար՝ տիեզերքի ուսումնասիրությունից մինչև բաց և թափանցիկ AI-ի զարգացում։
Starlink-ը արբանյակային ինտերնետ ծառայություն է։ Այն ապահովում է գերարագ ինտերնետ հասանելիություն ամբողջ աշխարհի օգտատերերին: Մասկը հաստատել էր, որ ծառայությունը շուտով կգա Հայաստան։ Ակնկալվում է, որ զգալիորեն կբարելավի ինտերնետ կապը, հատկապես հեռավոր շրջաններում։