ՀայաստանՏեխնոլոգիա

Հայաստանում հին հեռախոսներն ու նոութբուքերը կարող են վերանորոգվել և վերավաճառվել

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տարեկան ամփոփիիչ մամուլի ասուլիսում հայտնել է, որ գերատեսչությունը նախատեսում է օգտագործված հեռախոսների և դյուրակիր համակարգիչների վերավաճառքի համար trade-in համակարգ ներդնել։ Այսինքն՝ օգտագործված ապրանքները կարելի է գնել ֆիզիկական անձանցից կամ ձեռնարկություններից, վերանորոգել ու վաճառել դրանք։

Հայաստանում 2022 թվականից նման սխեմա է գործում մեքենաների համար։ Նախկինում այս մոդելը շահավետ չէր վաճառքի գումարից ԱԱՀ վճարելու անհրաժեշտության պատճառով։ Այժմ հարկը հաշվարկվում է միայն ավտոսրահի ավելացրած գնից։ Այս փոփոխությամբ սխեման շահութաբեր է դարձել։ Բացի այդ, չեղարկվել է ֆիզանձանցից ապրանքներ գնելու համար վճարվող 10% եկամտահարկը։

Պապոյանը հայտնել է, որ ոլորտի ներկայացուցիչների հետ խորհրդակցություններ են անցկացվել։ Նրանք հետաքրքրվել են այս գաղափարով։ Սպասվում է, որ նախարարությունը համապատասխան օրինագիծը խորհրդարան կներկայացնի մինչև տարեվերջ։