
Skype-ը վերջնականապես կփակվի
Microsoft-ը մայիսին վերջնականապես կդադարեցնի Skype-ի աշխատանքը։ Այս մասին հայտնում են XDA Developers-ը։
Windows-ի համար նախատեսված Skype-ի վերջին նախադիտման տարբերակում առկա է հաղորդագրություն, որում նշվում է, որ մայիսից Skype-ն այլևս հասանելի չի լինի, և մի շարք մարդիկ արդեն անվճար կերպով տեղափոխվել են Teams։
Skype-ն առաջին անգամ գործարկվել է 2003 թվականին։ Microsoft-ը այն ձեռք է բերել 2011 թվականին՝ 8,5 միլիարդ դոլարով։ Դրանից մի քանի տարի անց այն դադարեցրեց իր ներքին հաղորդակցման արտադրանքները, ինչպիսիք են Windows Live Messenger-ը, իսկ հետո 2015-ին Redmond ընկերությունը փորձեց ինտեգրել Skype-ը Windows 10-ում: 2017-ին Microsoft-ը գործարկեց Teams-ը՝ Skype-ի հիմքի վրա կառուցված համագործակցության հարթակ, որը նախատեսված է Slack-ի նմանների հետ մրցելու համար:
Վերջին մի քանի տարիներին օգտատերերը հիմնականում անտեսել են Skype-ը։ Microsoft-ը չկարողացավ Skype-ը դարձնել կենսունակ այլընտրանք համավարակի ժամանակ, ինչի արդյունքում ծառայությունը սպառողների շրջանում զգալիորեն մղվեց հետին պլան։ Օգտատերերի մեծ մասը նախընտրում է ավելի ժամանակակից հարթակներ, ինչպիսիք են՝ Telegram-ը, Zoom-ը, WhatsApp-ը, iMessage-ը և Discord-ը։