
Հայաստանի առաջին արբանյակ «Հայասաթ-1»-ը ավարտել է իր առաքելությունը
2025 թվականի ապրիլի 26-ին Հայաստանի առաջին արբանյակ «Հայասաթ-1»-ը ավարտեց իր աշխատանքը։ Արբանյակը, որը մշակվել է Բազումքի և Գիտական նորարարության և կրթության կենտրոնի կողմից, վերջին անգամ հատեց Կարմանի գիծը (տիեզերքի սահմանը)։
Արձակումից ի վեր, մթնոլորտային դիմադրության պատճառով, մեր արբանյակի, ինչպես նաև Երկրին մոտ պտտվող բոլոր արբանյակների ուղեծրերի բնականոն իջնելը տեղի է ունեցել սպասվածից ավելի արագ՝ այս տարիներին ռեկորդային արեգակնային ակտիվության պատճառով, – ասվում է Բազումքի ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրության մեջ։
Բազումքի թիմը նշում է, որ սա միայն սկիզբն է, և շուտով կհետևեն նոր, ավելի մեծ և հավակնոտ նախագծեր, որոնք կկառուցվեն ստացված փորձի հիման վրա։
Ինչպես հայտնում են լաբորատորիայից՝ «Հայասաթ-1»–ի գործունեության շնորհիվ ձեռք է բերվել անհրաժեշտ արժեքավոր տեղեկություններ և փորձ։
Նշենք, որ «Հայասաթ-1»-ը լաբորատորիայում հավաքված առաջին արբանյակն է։ Այն ուղեծիր է դուրս եկել 2023 թվականի դեկտեմբերի 5-ին։ Արբանյակը պետք է տիեզերքում մնար 5 տարի։