ԱշխարհՏեխնոլոգիա

Google-ը ներկայացրել է նոր «AI Mode»՝ որոնման խելացի ռեժիմ

Google-ը հայտարարել է իր որոնման համակարգի կարևոր նոր փոփոխության մասին։ Այժմ օգտատերերը կկարողանան օգտագործել AI Mode կոչվող նոր ռեժիմը՝ հեշտ ու արագ տեղեկատվություն ստանալու համար՝ առանց երկար որոնելու տարբեր կայքերում։

Սա Google-ի նոր հնարավորությունն է, որը աշխատում է արհեստական բանականության (AI) օգնությամբ։ Երբ որևէ բան եք որոնում Google-ում, այս նոր ռեժիմը ոչ միայն ցույց է տալիս կայքերի ցանկը, այլ ինքն իրեն ամփոփում է տեղեկությունը, համադրում տարբեր աղբյուրներից ու տալիս միանգամից հստակ, կարճ ու օգտակար պատասխան։

Օրինակ՝ եթե գրեք․

«Ի՞նչ նվիրել ընկերուհուս ծննդյան օրը»,

AI Mode-ը կբերի ոչ միայն հոդվածներ, այլ միանգամից կտա օգտակար առաջարկներ՝ վերլուծելով եղանակը, տարիքը, հոբբիները և այլն։

Google-ը նաև ավելացրել է նոր գործառույթներ նրանց համար, ովքեր օնլայն գնումներ են կատարում։ Այս դեպքում կարող եք վերբեռնել ձեր լուսանկարը և տեսնել, թե ինչ տեսք է ունենում տվյալ հագուստը ձեզ վրա։

Այս ռեժիմը դեռևս գործում է միայն ԱՄՆ-ում, սակայն Google-ը հաստատել է, որ շուտով այն հասանելի կլինի նաև այլ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։

Սեդա Մարտոյան