
Հայաստանի հեռահաղորդակցային ոլորտում կարող է տեղի ունենալ խոշոր գործարք
«Վիվա Արմենիան» (նախկինում՝ Viva-MTS) նախատեսում է ձեռք բերել ռուսական «Ռոստելեկոմ»-ի (ներկայում՝ «Օվիո») հայկական ներկայացուցչությունը՝ «ՋԻԷՆՍԻ–ԱԼՖԱ» ընկերությունը։
Այս գործարքին համաձայնություն տալու նախագիծը ներառված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) հուլիսի 2-ի նիստի օրակարգում։ Ըստ ՀԾԿՀ ներկայացված փաստաթղթերի՝ դեռևս մայիսի 7-ին «ՋԻԷՆՍԻ–ԱԼՖԱ»-ն հանձնաժողովին դիմել է՝ իր բաժնետոմսերի ամբողջական փաթեթի՝ 100%–ի հսկողությունը փոխանցելու թույլտվության հայտով։ Գործարքը պատրաստվում է իրականացնել «Վիվա Արմենիան»
Այն պաշտոնապես ուժի մեջ կմտնի այն օրվանից, երբ որոշման մասին իրավական ծանուցումը ստանա «ՋԻԷՆՍԻ–ԱԼՖԱ»-ն։ Թեև որոշումը հնարավոր է բողոքարկել երկու ամսվա ընթացքում՝ ՀԾԿՀ-ում կամ Վարչական դատարանում, այն չի կասեցվելու բողոքարկման ընթացքում։ Նշենք, որ «Վիվա Արմենիայի» բաժնետոմսերի 20%-ը պատկանում է Հայաստանի կառավարությանը։
Եթե գործարքը կայանա, ապա դա կհանգեցնի կապի երկու խոշոր ընկերությունների միավորմանը, ինչն էլ կազդի ոչ միայն հեռահաղորդակցման շուկայի մրցակցության, այլև ծառայությունների որակի և գների վրա։