
Google-ի ծառայությունները խափանվել են Հայաստանում և մի շարք երկրներում
Google-ի ծառայությունները այսօր խափանվել են Հայաստանում և մի շարք արևելաեվրոպական երկրներում։ Մուտք գործելու խնդիրներ են առաջացել Gmail, YouTube, Gemini, Analytics, Search և Maps համակարգերում։
Մոնիթորինգի ծառայությունները, այդ թվում՝ Downdetector-ը և Outage Report-ը, հաստատել են լայնածավալ խափանումներ առնվազն 24 երկրներում, այդ թվում՝ Թուրքիայում, Հունաստանում, Բուլղարիայում, Ռումինիայում, Սերբիայում և Հյուսիսային Մակեդոնիայում: Արևելյան Եվրոպայում, ԱՄՆ-ում և Արևմտյան Եվրոպայում ավելի քիչ խափանումներ են գրանցվել:
Խափանումը տևել է գրեթե երկու ժամ։ Google Ads-ի վրա հիմնված բազմաթիվ լրատվական կայքեր հայտնվել են առանց գովազդի։ Ընկերությունը դեռևս հայտարարություն չի տարածել խափանման պատճառի վերաբերյալ, սակայն շատ օգտատերեր գրառումներ են անում X-ում՝ #GoogleDown հեշթեգով՝ կիսվելու իրենց խնդիրներով և հիասթափությամբ։