ՀայաստանՏեխնոլոգիա

Ալբանիայում արհեստական բանականությունը կդառնա պետական գնումների նախարար

Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման հայտարարել է, որ նոր կառավարության կազմում պետական գնումների նախարարի պաշտոնը վստահվում է արհեստական բանականության (ԱԲ) համակարգին՝ «Diella»-ին։ Ռաման խոստանում է, որ Diella-ն ապահովելու է գնումների լիարժեք թափանցիկություն։

Սակայն իրական կյանքում ԱԲ համակարգերը կառուցվում են մարդկանց կողմից, և դրանք կրում են տվյալ մշակողների սխալներն ու կանխակալությունը։ Այսինքն՝ կոռուպցիայի վտանգը պարզապես տեղափոխվում է այլ մակարդակ։ ԱԲ-ն ինքնուրույն «ազնվություն» չի ապահովում․ դրա տվյալների մուտքագրումն ու ալգորիթմները վերահսկվում են մարդկանց կողմից։

Որևէ երկրի օրենսդրությունը մինչ այժմ չի նախատեսել, որ նախարար կարող է լինել ոչ թե մարդ, այլ համակարգ։ Նախարարը քաղաքական պաշտոնատար անձ է, որը պատասխանատվություն է կրում պետական որոշումների համար։ Իսկ ԱԲ-ի դեպքում ի՞նչ է նշանակում պատասխանատվություն։ Ո՞վ է իրավական առումով կրելու հետևանքները՝ եթե համակարգի որոշումները վնաս պատճառեն։

Ռաման խոստանում է, որ Diella-ն ապահովելու է գնումների լիարժեք թափանցիկություն։ Սակայն իրական կյանքում ԱԲ համակարգերը կառուցվում են մարդկանց կողմից, և դրանք կրում են տվյալ մշակողների սխալներն ու կանխակալությունը։ Այսինքն՝ կոռուպցիայի վտանգը պարզապես տեղափոխվում է այլ մակարդակ։